Այսօր կայացած գիտխորհրդի հերթական նիստի օրակարգում մեկ հարց էր՝ 2015-2016թթ.-ի գիտական գործունեության հաշվետվությունը և զարգացման հեռանկարները:
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց նախորդ ուսումնական տարվա ընթացքում գիտության ուղղությամբ բուհում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, մատնանշեց առկա խնդիրները, ինչպես նաև խոսեց գիտության զարգացման հեռանկարների մասին:
Պրոռեկտորը կարևորեց գիտության դերը բուհի միջազգայնացման գործընթացում և նշեց, որ հետագա քայլերը պետք է ուղղված լինեն նաև ուսանողների ներգրավմանը գիտահետազոտական ծրագրերում: