Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կրթության հիմնահարցերը և լուծման ուղիները ներկայացվեցին գիտական խորհրդի նիստում

Կրթության հիմնահարցերը և լուծման ուղիները ներկայացվեցին գիտական խորհրդի նիստում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը նվիրված էր բուհի կրթության հիմնահարցերին և լուծման ուղիներին:

Զեկույցներով հանդես եկան Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը և Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց առկա խնդրիների լուծման ուղղությամբ իրականացվող և ծրագրվող աշխատանքներին:

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից բարձրացրած բազմաթիվ հարցերն ու առաջարկությունները վերաբերում էին բուհական և հետբուհական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև ամբիոններում անհրաժեշտ աշխատանքային, կառուցվածքային և այլ փոփոխությունների իրականացմանը: