Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Նեյրոանատոմիայի ներածություն» խորագրով միջոցառումը՝ «Դենդի» նյարդավիաբուժական ակումբում

«Նեյրոանատոմիայի ներածություն» խորագրով միջոցառումը՝ «Դենդի» նյարդավիաբուժական ակումբում

Բժշկական համալսարանում կայացավ «Նեյրոանատոմիայի ներածություն» խորագրով աշխատանքային հանդիպումը։ «Դենդի» նյարդավիաբուժական ակումբի կողմից հոկտեմբերի 13-ին կազմակերպված միջոցառումը մեկնարկեց ակումբի գիտական ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ելույթով։

Շնորհակալություն հայտնելով ակումբի անդամներին նման սեմինար կազմակերպելու համար՝ պրոռեկտորը գոհունակություն հայտնեց անգամ ոչ աշխատանքային ժամին մեծաթիվ ուսանողների ներգրավվմամբ։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ, բժիշկ Լեռնիկ Գրիգորյանը ներկայացրեց գլխուղեղի իշեմիկ կաթվածի դեպքեր և կիսվեց ուսանողների հետ իր փորձով։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգ, բժիշկ Լուիզա Պողոսյանն անդրադարձավ գլխուղեղի իշեմիկ կաթվածի և նեյրոանատոմիայի ռադիոլոգիական վերջին բացահայտումներին։

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաև «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի նախագահ, ԵՊԲՀ հնդիկ ապագա բժիշկ Սանոբար Շարիֆը՝ անդրադառնալով վերջին ուսումնական տարվա ընթացքում ակումբի կողմից կազմակերպված տարբեր սեմինարներին, հետազոտություններին և արձանագրված միջազգային հաջողություններին։

Հայտարարվեց, որ ակումբի անդամների շրջանում կայացած ընտրությունների արդյունքում 2022-2023 ուսումնական տարում «Դենդի» նյարդավիաբուժական ակումբի նախագահ է ընտրվել բժշկական բուհի հնդիկ ուսանող Բուրհան Կանտավալան։ Միջոցառման մասնակից ուսանողներին, ինչպես նաև կլինիկական օրդինատորներին ներկայացվեց նաև ուսուցողական հոլովակ, որին հաջորդեց վիկտորինա-մրցույթը։

Հանդիպման բանախոսները և վիկտորինա-մրցույթի հաղթողները ստացան գնահատման և գերազանցության հավաստագրեր։ Սեմինարը եզրափակվեց «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի նորընտիր նախագահ Բուրհան Կանտավալայի շնորհակալական խոսքով, որտեղ նա, մասնավորապես, ընդգծեց որպես հետազոտող հարցեր տալու կարողությունը չկորցնելու կարևորությունը և կիսվեց 2022-2023 ուսումնական տարվա օրակարգով։