«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» (ՈՒՀՀԳԿ) շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ, որոնք վերծանելու են ուղեղի հիմնարար խնդիրները. այստեղ մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը:
Գերժամանակակից հնարավորություններով հագեցած նորակառույց հաստատությունը դառնալու է բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն՝ էլ ավելի ընդգծելով մեկդարյա բժշկական բուհի գիտական դերը Հայաստանում և աշխարհում:
Հիշեցնենք, որ կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: