ESPID 2024 մանկական վարակիչ հիվանդությունների 42-րդ ամենամյա միջազգային համաժողովին (European Society for Paediatric Infectious Diseases in Copenhagen & Online), որն անցկացվեց մայիսի 20-ից 24-ը Կոպենհագենում, մասնկացել է նաև համալսարանական պատվիրակությունը: Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ համալսարանական թիմը ներկայացնում էին նույն ամբիոնի ասիստենտ Սուրեն Բրուտյանը, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ Հակոբ Բալաբանը և Վարդուհի Ժամկոչյանը:
«Ավարտական կուրսում մեր ամբիոնում նրանք հետազոտական աշխատանք են կատարել իրենց ցանկությամբ և աբստրակտը ներկայացվել և ընդունվել է որպես պաստառային զեկույց »,- մանրամասնում է Ապրեսյանը:
Ուսանողներից մեկը` Մարինա Համբարձումյանը առցանց է մասնակցել մասնագիտական այս հավաքին:
Միջոցառմանը մասնակցում է նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատոր Աննա Թահմազյանը, ով իր զեկույցը ներկայացրեց Ուոլտեր Մարգեթին (WMW) և հաղթող ճանաչվեց խաղ մրցույթի ժամանակ խմբային արդյունքներով: Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության կլինիկայի բժիշկ Անահիտ Գրիգորյանը ևս մասնակցում է ինֆեկցիոն հիվանդությունների բնագավառում ներկայացուցչական այս միջոցառմանը: Նշենք, որ ESPID-ը խոշոր համաժողով է, որը նվիրված է մանկական ինֆեկցիոն հիվանդություններին:
Այն մեկ հարթակում է համախմբում մասնագետներին, որոնք նպատակ ունեն մշտապես իրազեկ լինել գիտական և կլինիկական նորություններին, ներկայացնել իրենց հետազոտությունները, ստեղծել նոր կապեր: Ինչպես ամեն տարի անկախ նրանց ազգությունից կամ սոցիալական կարգավիճակից ESPID-ի անդամների համընդհանուր նպատակը երեխաների առողջությանը և բարեկեցությանը նպաստելն է: