Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը Լոնդոնի համալսարանի հետ շարունակվում է

Համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը Լոնդոնի համալսարանի հետ շարունակվում է

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի համագործակցությունը University of West London-ի կենսաբժշկության ֆակուլտետի հետ շարունակվում է։
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանի հունիսի 19-25-ը Լոնդոն կատարած այցի շրջանակում քննարկվել են մոլեկուլյար համաճարակաբանության զարգացման հեռանկարները, գիտագործնական համագործակցության հնարավորությունները։
UWL-ի պրոֆեսոր Հերմինե Մկրտչյանի հետ ամբիոնի համագործակցությունն ունի ավելի քան 10 տարվա պատմություն և արդեն տվել է իր արդյունքները Հայաստանում դեղակայունության հիմնախնդրի ուսումնասիրության առումով։
Հետագա հետազոտություններն արդի տեխնոլոգիաների կիրառմամբ կնպաստեն այս ուղղությամբ առավել խորը և գիտագործնական նշանակության արդյունքների գրանցմանը։