Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համաճարակաբանության ամբիոնը ESCMID Global 2024-ում

Համաճարակաբանության ամբիոնը ESCMID Global 2024-ում

Ապրիլի 27-30-ը ամբիոնի աշխատակիցները` ամբիոնի վարիչ պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը, ասիստենտ Կուլյա Օհանը, ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ` Մանան Սահրադյանի, Սամվել Բատիկյանի և Էդգար Գևորգյանի հետ ներկայացրեցին իրականացված հետազոտությունների արդյունքները ամփոփող երկու ցուցապաստառները Եվրոպական վարակաբանների, կլինիկական մանրէաբանների ամենամյա համաժողովում, որն այս տարի տեղի ունեցավ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

Հետազոտությունը, որն իրականացվել էր ուսանողների հետ համատեղ, ամփոփում էր Երևան քաղաքի բուժանձնակազմի վերաբերմունքը պատվաստումներին, պատվաստման շարժառիթները, առկա խնդիրները: Երկրորդ ցուցապաստառը դեպքի քննարկում էր` նվիրված բազմադեղակայուն ստաֆիլոկոկով պայմանավորված նորածնային պիոդերմիային:

Հետազոտությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին արտասահմանցի գործընկերների շրջանում, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: