Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագումար՝ բուժքույրերի մասնակցությամբ

Համագումար՝ բուժքույրերի մասնակցությամբ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր, Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանի նախագահությամբ ԵՊԲՀ-ում` մայիսի 12-ին բուժքույրերի միջազգային օրվան ընդառաջ լեփ լեցուն դահլիճում անցկացվեց համագումար:

Մասնակցում էին քույրական գործի մասնագետներ հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից:

Հիմնական ասելիքը մեկն էր` կարևորել, ընդգծել բուժքույրերի աշխատանքը, գիտելիքի կատարելագործումը` ի նպաստ պացիենտների, բուժօգնության որակի լավացման, առողջության:

Իր ելույթում Գեղանուշ Ստեփանյանը մեջբերեց աշխարհի առաջին բուժքրոջը` Ֆլորենս Նայթինգեյլի պատմությունը, ում այսօր ժամանակակից աշխարհում համարվում են այս մասնագիտության հիմնադիրը: Նաև ներկայացրեց բուժքույրերի էթիկական կոդեքսը, որը 4 կետով սահմանում է հիմնական սկզբունքները` շեշտադրելով հավատարիմ օգնել բժշկին իր աշխատանքում և ծառայել այն մարդկանց, ովքեր իրեն վստահել են:

Ողջույնի ուղերձում Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահը նշեց, որ բուժքույրությունն աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունն է. «Դուք պետք է ձգտեք լինել մասնագիտորեն կրթված, գիտակ, բանիմաց բուժաշխատող` միաժամանակ օժտված լինելով վեհ անձնային բնութագրով, քանի որ կարեկցանքը կարող է թելադրել, բայց միայն գիտելիքը կհուշի` ինչ անել»:

Նա մաղթեց մասնակիցներին, որպեսզի պացիենտների ժպիտները վկայեն նրանց մասնագիտական բարձր վարպետության մասին և բավականություն պատճառեն աշխատանքում:

Համագումարի աշխատանքները մեկնարկել էին վաղ առավոտյան` հագեցած գիտական օգտակար նյութերով, երկխոսություններով:

Մասնակիցները մեծ բավականություն ստացան շաբաթօրյա այս միջոցառումից։

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis