Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկները շարունակում են վերապատրաստվել առաջատար բժշկական հաստատություններում:
Ընդհանուր վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Անի Բաբայանը վերջերս վերապատրաստում է անցել Մոսկվայի Յուդինի անվան քաղաքային հիվանդանոցում՝ յուրացնելով ճողվածքների լապարասկոպիկ բուժման նոր մեթոդներ և հմտություններ:
Մասնագետը նշում է, որ ձեռք բերած գիտելիքները կկիրառվեն վիրաբուժական պրակտիկայում և կնպաստեն համալսարանական հիվանդանոցում ճողվածքների բուժման և ծառայության որակի բարձրացմանը:
Անի Բաբայանը փորձի փոխանակման արդյունքներով կիսվել է նաև համալսարանական բժիշկների և օրդինատորների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանը: