ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերում բադմինթոն մարզաձևում բժշկական մայր բուհի ուսանողները հաջողություններ են գրանցել: Միջբուհական առաջնությանը տղաների անհատական պայքարում ԵՊԲՀ ուսանող Էրիկ Կրբաշյանը հաղթող դարձավ: Խառը զույգերի պայքարում օտարերկրացի ուսանողներ Պրավալիկա Պուլին և Պոեմնաթ Նաթարաջանը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն՝ գրավելով երկրորդ հորիզոնականը։
Մրցաշարը յուրաքանչյուր տարի անցկացվում է Հայաստանի բուհերի միջև՝ նպատակ ունենալով խթանել սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպի տարածումը: Բժշկական համալսարանը մշտապես հանդես է գալիս բոլոր մարզաձևերում՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ, ստանալով մեդալներ, գավաթներ, հավաստագրեր: