Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն այցելեցին ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոն:
Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնը ստեղծվել է 2015թ. Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» (APL2) ծրագրի շրջանակում:
Համալսարանի պրոռեկտորների, կենտրոնի տնօրենի և մյուս պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերին ներկայացվեց ցուցադրություն Սիմուլյացիոն կենտրոնի չորս հիմնական կլինիկական ուղղությունների վերաբերյալ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև կենտրոնի հետագա զարգացման հնարավորությունները: