Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համատեղելով բժշկությունն ու սպորտը

Համատեղելով բժշկությունն ու սպորտը

Անդրադառնալով այն ապագա բժիշկներին, որոնք նաև այլ բնագավառներում են առաջատար նպատակ ունենք տարածել առողջ ապրելակերպը բժշկական բուհում: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Մարիամ Սարգսյանը հերթական հաջողությունն է գրանցել սպորտում:

Բարձր առաջադիմություն ունեցող ապագա բժիշկը մասնակցել է Մոլդովայում կայացած աշխարհի բազկամարտի առաջնությանը և գրավել 2-րդ հորիզոնականը: «Մասնակցել եմ մինչև 23 տարեկանների խմբում, 65 կգ քաշային կարգում ունեցել եմ 8 մրցակից, աջ ձեռքի մրցապայքարում շատ մոտ էի ոսկուն, բայց չհաջողվեց, գրավեցի 2-րդ հորիզոնականը, պարտվեցի Չեխիայի մասնակցին: Մինչ աշխարհի մրցումները 2 ու կես տարի զբաղվում եմ բազկամարտով: Անցած տարի էլ եմ մեդալ նվաճել աշխարհի առաջնությունից, 2023 թվականին կրկնակի բրոնզե մեդալակիր էի Ղազախստանում»,-նշում է նա:

Մարիամը 2018 թվականին բազկամարտի դպրոցական առաջնության մասնակից է եղել, իսկ արդեն 2019-ին արծաթե մեդալակիր: 2021թ. բազկամարտի միջբուհական, հանրապետական առաջնության արծաթե մեդալակիր էր, հաջորդ տարի միջբուհական սպարտակիդայի ոսկե մեդալակիր:

Նրա խոսքով՝ սպորտն ու բժշկությունը համատեղելը բավականին լավ է հաջողվում, քանի որ դրանք իրար հետ փոխկապակցված են: Ըստ տվյալ օրվա առաջնահերության նա ձգտում է պատրաստ լինել և՛ դասերին, և՛ պարապմունքներին:

Հերացիականի հավելում է՝ եթե սիրում ես ընտրած մասնագիտությունդ և սպորտը, ապա ժամանակ գտնելու հարցում խնդիր չի առաջանում, այլ հակառակը մարզական ոգին, կարգապահությունը օգնում են կյանքի դժվարին իրավիճակներում և առաջմղման խթան հանդիսանում: