Ապագա բժիշկները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համալսարանականները ավանդաբար ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը: