Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հերացի» ավագ դպրոցում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Հերացի» ավագ դպրոցում

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել աշակերտների, ուսուցչական անձնակազմի պատրաստվածությունը հնարավոր երկրաշարժի ժամանակ ճիշտ արձագանքելու, տարհանման գործողություններ իրականացնելու և անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։

Ուսումնավարժության աշխատանքները ղեկավարել է բժշկական համալսարանի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության շտաբը։

Գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի փրկարարական կազմավորումը, որն ապահովել է պայմանական տարհանում, տարածքի վերահսկում:

Նմանատիպ միջոցառումները բժշկական բուհի կողմից պարբերաբար իրականացվում են՝ պատրաստվածության մակարդակը բարձր պահելու և արտակարգ իրավիճակներում հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով: