Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողով

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողով

Հոկտեմբերի 13-15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կհյուրընկալի Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը:

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոց միացել են իրենց հայ գործընկերներին՝ նրանց հետ օգնելու Արցախում վերջին հակամարտությունից տուժածներին:

Այս համագործակցության մասնակիցները կհանդիպեն 2021 թվականի հոկտեմբերի 13, 14 և 15-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում՝ Արցախի հակամարտության արդյունքում վիրավորների խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովի շրջանակներում:

Համաժողովի ընթացքում ֆրանսիացի և հայ մասնագետները կփոխանակվեն փորձով և կսահմանեն Ֆրանսիայի և Հայաստանի միջև բժշկության ոլորտում տևական համագործակցության հեռանկարները:

Ֆրանս-հայկական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցների /Assistance publique – Hôpitaux de Paris (AP -HP) կողմից, Լիոնի համալսարանական հիվանդանոցների, Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի մասնակցությամբ և գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո, այն կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵՊԲՀ աջակցությամբ:

Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության ոլորտային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ինչպես նաև Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:

Մասնակիցների գրանցումը սահմանափակ է և պետք է կատարվի հետևյալ կայքում`

https://forms.gle/o3Gg63v1dZtr7R2Q8

Միջոցառման օրակարգը հայերեն և ֆրանսերեն։