Այսօր գեղեցիկ հնարավորություն է՝ երախտիքի խոսք ուղղելու կանանց ու աղջիկներին, ասելու՝ շնորհակալ ենք ձեր նվիրումի և հոգատարության համար:
Հայ կինը դարեր շարունակ ընտանեկան ավանդույթների իրական պահապանն է:
Խոնարհումի հատուկ խոսք եմ հղում հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր հայորդիներին մայրերին, քույրերին, կանանց, մաղթում տոկունություն: Եղեք ամուր, առողջ:
Սիրելի կանայք, մեծ է ձեր դերն ու առաքելությունը Հայաստանի զարգացման գործում: Ձեր հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։
Կանայք մեծ թիվ են կազմում նաև մեր «սպիտակ բանակում», նրանցից յուրաքանչյուրն՝ իր առաքելությանը հավատարիմ, փորձում է անել հնարավորն ու անհնարինը՝ մարդկանց պարգևելու, վերադարձնելու առողջություն, հետևապես՝ ուրախ, երջանիկ կյանքի հնարավորություն:
Շնորհավորում եմ բոլոր կին բուժաշխատողներին, ապագա բժիշկներին, ովքեր տոնական այս օրը կանցկացնեն բժշկական հաստատություններում, համալսարանական հիվանդանոցներում՝ կատարելով մասնագիտական պարտքը։
Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ անհատապես, մաղթում անհոգ օրեր և երջանկություն: Միշտ ժպտացեք, և թող խաղաղությունն ու հաջողությունն ուղեկից լինեն ձեզ:
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյան