ԵՊԲՀ-ում մայիսի 24-ին անցկացվեց համաժողով, որը նվիրված էր պալիատիվ բժշկական օգնության հարցերին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ոլորտի անվանի մասնագետներ ԱՄՆ-ից:
Բժիշկ Գարո Հարմանդայանը Cedars Sinai բժշկական կենտրոնից է: Նա ներկայացրեց պալիատիվ բուժօգնության սկզբունքներն, ինչպես նաև ցավի կառավարման և ուժեղ ազդեցության ցավազրկողների օգտագործման ժամանակակից մոտեցումները: Կալիֆորնիայի տարբեր հոսպիսների խորհրդատու Լինն Կեյցը խոսեց տնային պայմաններում պալիատիվ խնամքի մասին, իսկ Hospice of Grace-ի տնօրեն Արփի Կեստենյանը կիսվեց հոսպիսների ղեկավարման իր փորձով:
Հայաստանյան մասնագետների հետ քննարկվեցին բուժօգնության այս տեսակի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաժողովը կազմակերպվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, և Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության հայկական խմբի կողմից: