Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց բանակը խաղաղության ամուր պաշտպանն է, որն ամրացնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է

Հայոց բանակը խաղաղության ամուր պաշտպանն է, որն ամրացնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է

Հայոց բանակի տոնը անխզելիորեն կապված է մեր երկրի պատմության հետ:

Հունվարի 28-ին նշում ենք Հայկական զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը:

Այդ ավելի քան երեք տասնամյակը լի է բազմաթիվ փորձություններով՝ հաղթական ու նաև ծանր, դժվար օրերով:

Դեռևս սպիներն ամոքող Հայոց բանակը շարունակում է կատարել իր առաքելությունը. ամուր կանգնել մեր երկրի սահմանին՝ երաշխավորելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականության ամրապնդումը:

Այս օրը առիթ է ընդգծելու հատկապես մեր ռազմական բժիշկների աշխատանքը:

Երեք տարի առաջ ականատես եղանք ռազմի դաշտում նրանց հերոսական սխրանքին, երբ «սպիտակ բանակը» հայ զինվորի հետ թև ու թիկունք, վահան դարձած առաջնագծում էր:

 Շատերի համար այն կյանք արժեցավ: Այս օրը նաև նրանց տոնն է: Հայոց բանակը խաղաղության ամուր պաշտպանն է, որն ամրացնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է:

Տոնական իմ մաղթանքը հարատև խաղաղության մասին է: Առանձնահատուկ խոնարհումս հայ զինվորին ու հերոս ծնած մայրերին…

Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ…

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր

Արմեն Մուրադյան

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole