Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայտնի մանկական ուռուցքաբան-արյունաբան Ռայա Սաաբը այսուհետև կլինի բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր

Հայտնի մանկական ուռուցքաբան-արյունաբան Ռայա Սաաբը այսուհետև կլինի բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր

Բեյրութի ամերիկյան համալսարանի մանկական քաղցկեղի կենտրոնի փոխտնօրենը, մանկական քաղցկեղի հետազոտական ծրագրի տնօրեն, մանկաբուժության ամբիոնի դոցենտը, անատոմիայի, բջջի բիոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտը այսուհետև կհանդիսանա ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի, մանկական ուռուցքաբանության ամբիոնի և հանրային առողջության այցելու պրոֆեսոր:

Նա ավարտել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանը (Լիբանան)՝ ստանալով բժշկի որակավորում, այնուհետև մանկաբուժության օրդինատուրա (Residency) Դյուկի Համալսարանի Բժշկական Կենտրոնում (Duke University, ԱՄՆ), մանկական արյունաբանության և ուռուցքաբանության օրդինատուրա՝ (fellowship) Սուրբ Հուդայի Մանկական Հետազոտական Հիվանդանոցում (St. Jude Children’s Research Hospital, ԱՄՆ): Ռայա Սաաբը հանդիսանում է մանկական սարկոմաների աշխարհահռչակ փորձագետ: Բացի այդ, նրա լաբորատորիայի աշխատանքները նվիրված են օնկոգենեզի բիոլոգիայի և ուռուցք սուպրեսիայի ուսումնասիրությանը: Նա հանդիսանում է նաև Մանկական Ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան խմբի (POEM) գիտական ղեկավարը, որը կազմված է 20 երկրների 80 քաղցկեղի կենտրոններից: Մի քանի տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրված են հայտնի գիտական ամսագրերում, մասնավորապես՝ Cancer, Scientific Reports, Molecular and Cellular Biology, International Journal of Cancer, Molecular Cancer Research, Development, Cancer Research, և այլն: Ռայա Սաաբի թիմը համագործակցում է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի հետ՝ զարգացնելու մանկական ուռուցքաբանության և արյունաբանության վիճակը մեր երկրում: Նա նաև Արյունաբանության և Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի Խորհրդի պատվավոր անդամ է: