Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Հերացի» ավագ դպրոցի 189 շրջանավարտի մուտքը նոր ու պատասխանատու կյանք

«Հերացի» ավագ դպրոցի 189 շրջանավարտի մուտքը նոր ու պատասխանատու կյանք

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 189 շրջանավարտի համար այսօր հնչեց հրաժեշտի վերջին զանգը՝ ճանապարհելով նոր ու պատասխանատու կյանք:

Խորհրդանշական միջոցառումը մեկնարկեց դպրոցի բակում, որտեղ աշակերտները ներկաների համար պատրաստել էին հետաքրքիր պարային համարներ: Ավարտական հագեցած միջոցառումը շարունակվեց դահլիճում. գեղեցիկ երաժշտական կատարումները կրկնակի տոն դարձրին այս կարևոր օրը:

«Սիրելի հերացիականներ, ուսուցիչներ, շրջանավարտներ, այսօր բոլորիս համար ոչ միայն հիշարժան, այլև պատասխանատու պահ է: Այսպիսի թևավոր խոսք կա՝ կյանքը մեծ թատրոն է և ներկայացումները, դերասանները, ռեժիսորները, անգամ ունկընդիրները հենց մենք ենք, մենք ենք ընտրում ներկայացումը, գլխավոր դերակատարներին, խաղում այն: Այսօր հնչեց զանգը, որը նշանակում է՝ սկսվեց մեծ կյանք բոլոր իրադարձությունների համար, որոնց պատասխանատվությունն արդեն ձերն է: Արժանի եղեք ձեր ծնողներին, ուսուցիչներին: Ես ուզում եմ համալսարանի անունից, որը հարյուր տարի շարունակ կերտել է մեծ առողջացնողների, ասել՝ կուզեի, որ ձեզանից յուրաքանչյուրն, այս պահը չթերագնահատելով, իր այս ուրախությունը պատասխանատվություն դարձնի: Ես ուզում եմ, որ ձեր պատասխանատվությունը լինի ժպտերես. ժպիտը զենք է»,- շրջանավարտներին դիմելով՝ ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, որոնք իրենց կյանքը նվիրել են աշակերտներին և այսօր կարողացան ևս մեկ սերունդ ճանապարհել ապագա:

Բուհի ղեկավարի խոսքով՝ երկարատև հիմնանորոգման աշխատանքներից հետո դպրոցի բացմանը բժշկական բուհում երկար են սպասել. «Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում այժմ ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները»:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը ևս շնորհավանքների ջերմ խոսքեր հղեց շրջանավարտներին, որոնց թվում էր նաև իր դուստրը:

«Հարգելի ուսուցիչնե՛ր, մենք խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնում: Պարոն Մուրադյան, հարգելի ռեկտորատի անդամներ, ուրախ եմ, որ «Վերջին զանգը» տեղի է ունենում հենց այս շենքում: Բարի երթ բոլորին»,-նշեց նա:

Միջոցառումն ավարտվեց ժողովրդական պարերով, շրջանավարտների ավանդական վալսով՝ միախառնված ժպիտներով ու ջերմ հայացքներով:

Հավելենք, որ ավարտողների զգալի մասը` շուրջ 70 տոկոսը, ԵՊԲՀ դիմորդ է՝ ապագա բժիշկ: Նրանք, ավարտելով կենսաքիմիական հոսքը, բարեհաջող հանձնելով ընդունելության քննությունները՝ իրենց ուսումնառությունը կշարունակեն բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցի ուսանողական նստարանին` նպաստելով հայրենի բժշկագիտության զարգացման գործին:

yemek tarifleri kolaybet betparibu titobet interbahis betgaranti betpark hititbet mercurecasino supertotobet vbet vevobahis betlike klasbahis bahisfair betmoon