Կրթական տարբեր հաստատություններից ԵՊԲՀ աշակերտների այցելությունները շարունակվում են: Հերթական հյուրերը հերացիական էին:
«Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները բժշկական մայր բուհի թանգարանում շրջայց կատարելուց հետո անցկացրին նաև կենսաբանության դաս: Աշակերտները տպավորված էին հետաքրքիր տեղեկություններով, ակտիվորեն հարցեր էին տալիս, ավելացնում գիտելիքի պաշարը:
Թանգարանի ծանոթությունն ու դասը կշարունակվեն նաև այս շաբաթ, որի ընթացքում բոլոր 10-րդ դասարանցիները ոչ միայն կլավացնեն կենսաբանություն առարկայից իրենց իմացությունը, այլ կծանոթանան բժշկագիտության պատմությանը, կուսումնասիրեն բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելում են նաև Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն` ծանոթանալով ստոմատոլոգիայի բնագավառի հետաքրքիր ու ուսումնական տեսակետից դիտարժան գործընթացների:
Մասնագիտական կողմնորոշման այցերը բժշկական մայր բուհում և համալսարանական երեք հիվանդանոց շարունակական են` նպատակ ունեն սովորողներին ավելի մոտեցնել բժշկագիտությանը: