«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են սրտաբանական կենտրոն

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները տեսական դասերի հետ զուգահեռ իրենց գիտելիքներն ավելացնում են ճանաչողական այցեր կատարելով նաև բժշկական կենտրոններ:

Հերացիականներն այս անգամ այցելել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն՝ ծանոթանալով անոթային, առիթմոլոգիական, մեծահասակների և մանկական կլինիկաներին, համակարգչային շերտագրմանը, ինչպես նաև եղել կորոնարոգրաֆիայի սենյակներում, զրուցել բժիշկների հետ:

Այցի ընթացքում «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի հետ:

Զրույցի ընթացում աշակերտները Միքայել Ադամյանին են հղել իրենց հետաքրքրող հարցերը մասնագիտական տարբեր թեմաների վերաբերյալ: