Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցել է Brain Bee միջազգային օլիմպիադային: Մրցույթի միջազգային փուլը կազմակերպվել էր առցանց տարբերակով:
Մրցույթին մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հրանտ Շադյանը, ով հաղթելով Brain Bee Armenia մրցույթը՝ դարձավ միջազգային փուլի առաջին պատվիրակը Հայաստանից:
Մրցույթի ընթացքում նա բարեհաջող ավարտեց նեյրոանատոմիայի, նեյրոհիստոլոգիայի և նյարդաբանական հիվանդության ախտորոշման առաջադրանքները:
Հրանտ Շադյանը մրցույթին մասնակցեց ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնից՝ Brain Bee Armenia մրցույթի կոնտակտային անձ, ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանի մասնագիտական աջակցությամբ:
Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն շուտով:
Հավելենք, որ շուտով կհայտարարվի մրցույթի նոր շրջափուլի մասին, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ և մասնակցել միջազգային Brain Bee-ի միջոցառումներին: