Հոկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ միջազգային բնապահպանական համաժողովի «Կանաչ գոտում», ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ներկայացուցիչ «Հերացի» ավագ դպրոցի սաները մասնակցեցին СOP 17-ի բացման հանդիսավոր արարողությանը՝ ներկայացնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԶՆԱԿ-ի տաղավարը։
Սովորողները ներկայացրին կենսաբազմազանությանը նվիրված իրենց աշխատանքները՝ արժևորելով կենդանական և բուսական աշխարհի հարստությունը, բնության պահպանության կարևորությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։