ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում անցկացված համակարգչային դասի ընթացքում փորձարկվել է նոր «Ուսուցման ակտիվ մեթոդի» կիրառման արդյունավետությունը:
«Բջջի անուղղակի կիսում: Միտոզ: Միտոզի կենսաբանական նշանակությունը» խորագրով դասի ընթացքում SMART գրատախտակի կիրառմամբ ուսուցիչը ներկայացրեց ուսումնական նոր նյութը, որն ամրապնդվեց հետաքրքիր խմբային աշխատաքով. պլաստիլինի միջոցով աշակերտները պատրաստեցին մակետներ միտոզի փուլերի վերաբերյալ:
Դասից հետո կազմակերպվեց մեթոդի արդյունավետությանը նվիրված քննարկում նաև այլ դպրոցներից հրավիրված մասնագետների մասնակցությամբ:
Մեթոդի կիրառումը համարվեց շատ արդյունավետ, քանի որ դասապրոցեսի ընթացքում աշակերտները կարողացան ամբողջությամբ յուրացնել մատուցվող նյութը:
Նշենք, որ դասի այս տեսակի անցկացման նպատակն է աշակերտների շրջանում զարգացնել արագ կողմնորոշվելու, ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունները, խմբում աշխատելու և այլ հմտությունները:
Դասին ներկա էին ոչ միայն «Հերացի», այլև Քանաքեռ-Զեյթուն համայնքի այլ դպրոցների մանկավարժներ: