ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնը նոր ղեկավար ունի:
Համալսարանական վերլուծական կառույցի ղեկավարումը ստանձնել է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, առողջապահության կազմակերպման բնագավառում երկար տարիների փորձ ունեցող մասնագետ Մերի Տեր-Ստեփանյանը:
«Լինել միշտ արդի բժշկության զարգացումներին ականջալուր` չմոռանալով ձեռք բերված փորձը, գիտելիքը և հիմնվել սեփական հետազոտությունների վրա: Ոչ միայն ընդունել միջազգային փորձը, այլև կատարել հետազոտություններ, արձանագրել արդյունքներ»,- «Հերացի» վերլուծականի հետագա ուղին մատնանշելով փաստում է համալսարանականը` կարևորելով նաև ապագա բժիշկների, կլինիկական օրդինատորների ակտիվ մասնակցությունը կազմակերպվող համաժողովներում, հետազոտական հոդվածներ գրելու, և այլ աշխատանքներում: