Ապագա բժիշկները, կուրսանտները Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ՝ բուժծառայողի մասնագիտական օրը նշեցին՝ ծաղիկներ խոնարհելով «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի առաջ:
Մասնագիտական և հայրենիքի նկատմամբ պարտքը կատերելիս զոհված ռազմական բժիշկների, բուհի սովորողների կատարած սխրանքը խորհրդանշող վայրը դարձել է հավաքատեղի, ուր հերացիականները, լռությամբ, թարմ ծաղիկներով և խոնարհումով հարգանքի տուրք են մատուցում 44-օրյա պատերազմում զոհված բժշկական բուհի մերօրյա հերոսների հիշատակին: