Հնդիկ ապագա բժիշկները նշեցին Գույների փառատոնը` Դիվալին

Հնդիկ ապագա բժիշկները նշեցին Գույների փառատոնը` Դիվալին

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գույների փառատոնը` Դիվալին:

Հոկտեմբերի 25-ին կայացած տոնական միջոցառմանը մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, որը խոսեց Դիվալիի նշանակության մասին:

Բժշկական համալսարանի ուսանողները ներկայացրին մի շարք գրավիչ մշակութային կատարումներ` ցուցադրելով Հնդկաստանի հարուստ գեղարվեստական ժառանգությունը:

Որպես հանդիսատես` բուհի մոտ 35 ուսանող մասնակցեց տոնակատարությանը` ոգևորելով իրենց ընկերներին և կիսելով տոնական ոգին։

Միջոցառմանը ներկա էին բժշկական համալսարանի Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը և Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին: