Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հնդիկ շրջանավարտները կիսվում են ԵՊԲՀ-ում ուսանելու տպավորություններով

Հնդիկ շրջանավարտները կիսվում են ԵՊԲՀ-ում ուսանելու տպավորություններով

Հնդիկ ապագա բժիշկ Իպշիտա Գերան hպարտ է, որ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանը։ 

«Ամեն օր ես սովորում էի՝ մասնակցելով, միաժամանակ, արտալսարանային միջոցառումներին: Փորձում էի ինչ-որ նոր բան սովորել, ուշադիր լսել և ակտիվորեն ներգրավվել դասերին, իսկ դասախոսներս արդյունավետորեն պատասխանում էին իմ բոլոր հարցերին», – հիշում է Իպշիտան: 

Նա հավաստիացնում է, որ բախտ է ունեցել շրջապատված լինել աշխատասեր և նպատակասլաց մարդկանցով, որոնց կարող էր զանգահարել և անհրաժեշտ օգնություն ստանալ: 

Արդեն շրջանավարտ Իպշիտա Գերայի խորհուրդն է ապագա բժիշկներին՝ սովորել փրկել կյանքեր։ 

Հնդիկ շրջանավարտ Պանկաջ Բհատին ևս շատ հպարտ է բժիշկ կոչվելու հնարավորության համար: «Իմ ճանապարհը դեպի բժշկական համալսարան հարթեց ավագ եղբայրս, որը ևս ավարտել է բուհը։ Տեսնելով նրան՝ ես հասկացա, որ դա այն է, ինչին ուզում եմ հասնել իմ կյանքում: Եվ այս 6 տարին համալսարանում ինձ ստիպեց «նվաճել» բժշկի կոչումը», – ասում է Պանկաջը։ 

Ապագա բժիշկը նախատեսում է շարունակել ճանապարհը՝ մասնագիտության մեջ ավելի մեծ բարձունքների հասնելու և ծնողներին ավելի հպարտ դարձնելու համար։ 

Բժշկական համալսարանի հնդիկ շրջանավարտներից Շարոն Սինգհը միշտ ցանկացել է բժիշկ լինել։ «Ես չգիտեի, թե ուր է տանելու այս ճանապարհը, բայց Աստված ճիշտ ժամանակին բացեց դռներն ինձ համար։ ԵՊԲՀ-ն շատ մեծ դեր խաղաց երազանքիս իրականացման գործում», – ասում է նա։ 

Բուհի մասին շրջանավարտն իմացել է համալսարանում արդեն սովորող ընկերների միջոցով։ «Շնորհակալ եմ բոլոր դասախոսներին և բժիշկներին իրենց կիսած գիտելիքների, մշտական աջակցության և 6 տարվա գեղեցիկ արկածի համար», – ասում է Շարոն Սինգհը։ 

Կրտսեր գործընկերներին նա խորհուրդ է տալիս սիրահարվել այն ամենին, ինչ սովորում են, քրտնաջան աշխատել և հավատալ սեփական ուժերին։  

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betgaranti atlasbet ngsbahis bankobet bankobet hititbet atlasbet aviator casinoper hititbet portobet kolaybet madridbet aviator atlasbet hititbet atlasbet bankobet madridbet betpark betpark betpark bahsegel