Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը:
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է:
Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսությունը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, Տեսողության համաշխարհային օրը կանցկացվի «Սիրեք ձեր աչքերը» խորագրի ներքո: