Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 26-ից ԵՊԲՀ ուսումնական հատվածին կտրամադրվի մեկշաբաթյա արձակուրդ

Հոկտեմբերի 26-ից ԵՊԲՀ ուսումնական հատվածին կտրամադրվի մեկշաբաթյա արձակուրդ

Հիմք ընդունելով ԿԳՄՍ նախարարության գրությունը և հաշվի առնելով Covid-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը` հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ բուհի միայն ուսումնական հատվածին կտրամադրվի արձակուրդ։

Ուսումնական հետագա պրոցեսի կազմակերպման ձևաչափի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի 29.10.2021 թվականին` ԵՊԲՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով:

Բուհի վարչական անձնակազմը և կլինիկական հատվածը շարունակելու են իրենց գործունեության բնականոն ընթացքը: