Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 29-ը Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 29-ին:

Գլխուղեղի կաթվածը զարգանում է ուղեղային արյան շրջանառության խախտման արդյունքում, ինչը հանգեցնում է ուղեղի մի մասի արյան հոսքի էական թուլացման կամ դադարեցման:

Տասը տարի առաջ այս հիվանդությունը համարվում էր տարեցների հիվանդություն, բայց այսօր այն արագորեն երիտասարդանում է․ բոլոր դեպքերի մինչև 30%-ը 25-50 տարեկան մարդիկ են: Շատ կարևոր է լրջորեն վերաբերվել գլխուղեղի կաթվածի առաջին ախտանիշներին և կանխել անդառնալի փոփոխությունների առաջացումը։

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի կանցնի «Թանկարժեք ժամանակի խնայողության ուժը» կարգախոսի ներքո։

Նշենք, որ 2019 թվականի փետրվարից Հայաստանում գործում է իշեմիկ կաթվածների բուժման պետական ծրագիրը, որը ներդրվել է դեռևս 2014 թվականից   «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում գործող Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնի թիմի ակտիվ ջանքերով:

Վերոնշյալ ծրագիրը Հայաստանի և Սփյուռքի մասնագետների միջև  առողջապահության ոլորտում արդյունավետ համագործակցության  օրինակ է:

Կենտրոնում բուժվում են նյարդավիրաբուժական տարբեր պաթոլոգիաներով հիվանդներ։

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting