Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հոկտեմբերի 29-ը գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 29-ը գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Oրվա նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ինսուլտի խնդրի վերաբերյալ, տեղեկություններ տրամադրել դրա կանխարգելման հնարավորությունների մասին, տեղեկացնել հիվանդության վաղ նշանների և ժամանակին օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին:

Գլխուղեղի կաթվածը կարող է հայտնվել անսպասելիորեն և երկար տարիներ հաշմանդամ թողնել մարդուն: Այն զարգանում է ուղեղային արյան շրջանառության խախտման արդյունքում, ինչը հանգեցնում է ուղեղի մի մասի արյան հոսքի էական թուլացման կամ դադարեցման: 

Տասը տարի առաջ այս հիվանդությունը իրավամբ համարվում էր տարեցների հիվանդություն, բայց այսօր այն արագորեն երիտասարդանում է․ բոլոր դեպքերի մինչև 30%-ը 25-50 տարեկան մարդիկ են: Կաթվածի ռիսկը կյանքի յուրաքանչյուր 2 տարում ավելանում է 2 անգամ: Ամեն տարի աշխարհում ինսուլտից մահանում է 5,5 միլիոն մարդ:

Շատ կարևոր է լրջորեն վերաբերվել գլխուղեղի կաթվածի առաջին ախտանիշներին և կանխել անդառնալի փոփոխությունների առաջացումը։

Նշենք, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում դեռևս 2014 թվականից վերակազմավորվել է Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնը, որտեղ բուժվում են նյարդավիրաբուժական տարբեր պաթոլոգիաներով հիվանդներ։