Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հորդանանի արքայադուստրը այցելել է բժշկական հաստատություններ

Հորդանանի արքայադուստրը այցելել է բժշկական հաստատություններ

ԵՊԲՀ-ի հրավերով եռօրյա այցով Երևանում գտնվող Հորդանանի արքայադուստր, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորընտիր նախագահ Դինա Մայրեդի բժշկական հաստատություններ այցելությունները վաղ առավոտից մեկնարկեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից:

Դինա Մայրեդին ներկայացվեցին Քիմիաթերապիայի կլինիկայի և այլ բաժանմունքների հնարավորություններն ու հագեցվածությունը: Արքայադուստրը զրուցեց բուժանձնակազմի և պացիենտների հետ:

Դինա Մայրեդի կապը քաղցկեղի դեմ պայքարի հետ ունի իր պատճառը: Նրա տղայի մոտ, ով արդեն համալսարանում է սովորում, երկու տարեկանում քաղցկեղ էր հայտնաբերվել: Արքայադուստրը, ներկայացնելով իր օրինակը, ընդգծեց, որ հատկապես սկզբնական փուլում հիվանդության դեմ պայքարը դյուրին չէ, բայց այն հաջողվեց հաղթահարել՝ շնորհիվ չնահանջող պայքարի:

«Բոլոր մայրերի համար դժվար է, երբ երեխան քաղցկեղ ախտորոշումն է ունենում, և ես որևէ բանով չեմ տարբերվել և ունեցել եմ բոլոր այն խնդիրները, որոնք ունենում են ծնողները նման դեպքերում»,- նշեց Դինա Մայրեդը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժշկական համալսարանը նախաձեռնողականություն է դրսևորել միանալու արքայադստեր ղեկավարած՝ քաղցկեղի դեմ պայքար իրականացնող UICC կազմակերպությանը:

Աշխարհի խոշոր այս կառույցը՝ UICC-ը, միավորում է 155 երկրի 950 կազմակերպություն: Ռեկտորի գնահատամբ՝ կարևոր է, որ չարիք հանդիսացող այս հիվանդությունը հաղթահարելիս՝ աշխարհի բոլոր երեխաներն ունենան հավասար պայմաններ:

Այցի ընթացքում Դինա Մայրեդը սեփական փորձով լավ հասկանալով քաղցկեղի դեմ պայքարի բարդությունները՝ ոչ միայն քաջալերում էր ծնողներին՝ ներկայացնելով հիվանդության բուժման հուզական կողմը, այլև խոսում էր բուժման նորագույն հնարավորությունների մասին, որոնք առկա են այսօր Հայաստանում:

Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահն այցելեց նաև ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, շրջեց բաժանմունքներում:

Այնուհետև, «Հերացի» ավագ դպրոցում մասնակցեց ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքին լազերային նորագույն սարքի նվիրատվության միջոցառմանը:

Նշենք, որ ապրիլի 28-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի քաղցկեղը հաղթահարած մարդկանց նվիրված կոնգրեսը, որին նա հանդես կգա «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» թեմայով զեկույցով:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant