ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է «Հպարտ ենք մեր հերոսներով» խորագրով միջոցառմամբ:
Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով պարգևատրվեց դպրոցի շրջանավարտ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվոր՝ Լևոն Թոփուզյանը և նրա 3 զինակից ընկերները՝ Սուրեն Մկրտչյանը, Պավել Գրիգորյանը և Գարեգին Բերբերյանը:
Դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով ողջունեցին մեր հերոսներին, նրանց ծնողներին և տարբեր դպրոցներից հյուրընկալված նրանց ուսուցիչներին: Աշակերտական խորհուրդը որպես երախտիքի խոսք քառօրյայի հերոսներին հանձնեց աշակերտների կողմից պատրաստած նվերները: