Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հուլիսը` ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս

Հուլիսը` ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս

Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ մեզանից շատերը վայելում են տաք օրերը` մեկնում քաղաքից դուրս, բացօթյա սպորտաձևերով զբաղվում, բաց լողավազաններ այցելում, լողափին հանգստանում։

Հանգստանալուն մեկտեղ պետք է հիշել, որ այդ ջերմությունը, որը հաճելի է մեզ` վնաս է մեր մաշկի  և աչքերի համար, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից շատ մեծ ազդեցության հետևանքով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության և անվտանգության վերաբերյալ միամսյակը տեղի է ունենում ամռանը, երբ մեզանից շատերն ավելի շատ ժամանակ են անցկացնում դրսում՝ տաք եղանակից առավելագույն օգուտ քաղելու համար:

Այնուամենայնիվ, որքան երկար ենք դրսում, այնքան մեծ է արևից վնասվելու ռիսկը, եթե պաշտպանված չենք:

Արևը ճառագայթում է տալիս ուլտրամանուշակագույն ալիքի տեսքով: Օզոնային շերտը պաշտպանում է երկրի ստրատոսֆերան և արգելափակում է առավել վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը, բայց որոշ աստիճանի ճառագայթում այնուամենայնիվ հասնում է մեզ: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է գալ նաև արհեստական աղբյուրներից, ինչպիսիք են արևային լամպերը կամ սոլյարիները:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` համաշխարհային արևային ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը նկարագրում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը Երկրի մակերեսին:

Որքան բարձր է ինդեքսի արժեքը, այնքան մեծ է մաշկի և աչքերի վնասման հավանականությունը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը անտեսանելի է, բայց միշտ առկա է ամբողջ օրվա ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք տեսնում կամ զգում արևը: Այս ճառագայթները կարող են վնասակար լինել մեր մաշկի և աչքերի համար: Կնճիռների և արևայրուքների առաջացումից բացի, դրանց ազդեցությունը կապված է մաշկի քաղցկեղի զարգացման հետ: Մեր աչքերը կարող են վնասվել և առաջանան այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կատարակտան, եղջերաթաղանթի վնասումը և նույնիսկ տեսողության կորուստը, եթե երկարա ժամանակ մնան առանց արևից պաշտպանության:

Արևն առավելագույն կիզակետում է առավոտյան ժամը տասից մինչև ցերեկվա ժամը չորսը։

Այդ ժամանակահատվածում լավագույնն է լինել ծածկույթի տակ կամ ստվերում: Եթե աշխատանքի համար ավելի երկար է անհրաժեշտ լինել դրսում կամ երեխաները ուզում են խաղալ, ապա առնվազն 30 և բարձր պաշտպանությամբ արևապաշտպան միջոցները, լայնեզր գլխարկները, արևային ակնոցները և ձեզ ծածկող շնչող կտորից հագուստը կարող են առավելագույն պաշտպանություն ապահովել:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են թափանցել ամպերի միջով:

Դրանք արտացոլվում են նաև այնպիսի մակերեսներից, ինչպիսիք են ավազը, ձյունը, ցեմենտը և ջուրը:

Ահա թե ինչու արևից պաշտպանությունը կարևոր է ցանկացած եղանակի ամբողջ տարվա ընթացքում:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper