Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հունիսի 21. կարևոր օր ազգային տոնացույցում

Հունիսի 21. կարևոր օր ազգային տոնացույցում

Սիրելի բուժաշխատողներ, տարվա 365 օրերից, անկասկած, միայն մեկ օրը բավարար չէ մեր խորին երախտագիտությունն ու գնահատանքը ձեզ արտահայտելու համար: Սակայն ազգային տոնացույցում նշված այս հատուկ օրը՝ հունիսի 21-ը, ևս մեկ առիթ է՝ ի սրտե շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու ձեր անձնվեր ծառայության համար:

Սիրելի գործընկերներ, շնորհակալ ենք ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, մարդկանց առողջությունն ու կյանքը փրկելու համար մղած անընդհատ պայքարի, հոգատարության և անսպառ համբերության համար: Հատուկ ուզում եմ ընդգծել ձեր համբերությունը, հաստատակամությունը, հատկապես այն իրավիճակներում, երբ մասնագիտական գործունեության ընթացքում ստիպված եք լինում բախվել անհանդուրժողականության և նույնիսկ բռնության դրսևորումների:

Չնայած նման անթույլատրելի դեպքերին՝ դուք անխոնջ շարունակում եք ձեր նվիրական առաքելությունը, մի գործ, որը  կոչում է և ոչ պարզապես մասնագիտություն:

Բժշկությունը, ինչպես հայտնի է, ամենամարդասիրական ոլորտներից է. այն չի ճանաչում սահմաններ, ազգային կամ լեզվական խոչընդոտներ։ Ձեր գիտելիքը, փորձը և հմտությունները թող շարունակեն ծառայել մարդկանց առողջության պահպանմանը։

Ցանկանում եմ, որ միշտ լինեք առողջ և գնահատված։

Շնորհավոր մասնագիտական տոնդ, սիրելի բուժաշխատող

 

ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյան