2026 թվականի ընդունելության գործընթացում կատարվել են կարևոր փոփոխություններ։
Հուլիսի 10-ից մեկնարկում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ընդունելությունը։
Այս տարի ընդունելությունն առաջին անգամ ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ my.emis.am և hayt-college.emis.am հարթակների միջոցով։
Կարևոր է հիշել՝ նախ անհրաժեշտ է գրանցվել և նույնականացվել my.emis.am հարթակում, այնուհետև լրացնել և ներկայացնել էլեկտրոնային դիմում-հայտը, հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը, ժամը 18:00, «Կենսաբանություն» առարկայի ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 25-ից օգոստոսի 8-ը։
ԵՊԲՀ պաշտոնական կայքում արդեն հասանելի են ընդունելության ամբողջական կարգը, մրցույթի պայմանները, գնահատման սկզբունքները, քննության վերաբերյալ տեղեկատվությունը և ընդունելության գործընթացի բոլոր կարևոր մանրամասները։
Մանրամասները՝ https://ysmu.am/applicant/qolej/