Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2024թ.ի օգոստոսի 15-ին Շվեդիան դարձել է Աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս գտնվող առաջին երկիրը, որտեղ արձանագրվել է Mփոքս (Կապիկի ծաղիկ) հիվանդության դեպք քաղաքացու մոտ, ով վերջերս էր վերադարձել Կենտրոնական Աֆրիկա կատարած ճանապարհորդությունից: Դեպքի հաստատումը տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՀԿ գլխավոր տնօրենը 2 տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեց Mփոքսը` որպես միջազգային նշանակության հանրային առողջության արտակարգ իրավիճակ (PHEIC)՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցված մի շարք նոր և մտահոգիչ դեպքերի աճից հետո: Հիվանդության նոր շտամը, որը կոչվում է clade Ib, և որը, ըստ երևույթին, ավելի ծանր է, քան clade II, բավականաչափ ժամանակ է, ինչ շրջանառվում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:
Ինչպես նշվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի տնօրենի զեկույցում, 2024 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Աֆրիկան ունեցել է Mpox-ի 160%-ով աճ. 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր 18 910 դեպք և 541 մահ արձանագրվել է 12 երկրում։ «Դա նշանակում է, որ մեկ շաբաթվա ընթացքում գրեթե 1400 դեպքի աճ կա, մենք նկատել ենք նաև մահացության աճ, նույնիսկ, եթե դա լավ արտացոլված չէ այստեղ․ նախորդ շաբաթվա համեմատ 24 հավելյալ մահով»։ Հատկապես տուժել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (DR Congo)՝ արձանագրելով դեպքերի և մահերի մեծամասնությունը։
2022 թվականի բռնկման ժամանակ Կապիկի ծաղկով առաջին անգամ հիվանդացածները հիմնականում, բայց ոչ բացառապես, հայտնաբերվել են տղամարդկանց շրջանում, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տղամարդկանց հետ (MSM), նրանք դիմել են սեռական առողջության կլինիկաների օգնությանը:
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ յուրաքանչյուր ոք, ով սերտ շփում ունի վարակի աղբյուրի հետ, կարող է վարակվել Mփոքսով՝ անկախ սեռական կողմնորոշումից:
Չնայած բոլորը կարող են Mփոքսով վարակվել՝ ոչ բոլորն են հավասար ռիսկի ենթարկվում: Մարդիկ, ովքեր սերտորեն շփվում են վարակված անձանց հետ, ներառյալ սեռական շփումը, վարակի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում. հատկապես սեռական զուգընկերները, ինչպես նաև, հնարավոր է, ընտանիքի անդամները և առողջապահության ոլորտի աշխատողները:
ԱՀԿ-ն նորից կոչ է անում, որ խարանի և խտրականության տեղ չկա Mփոքսի ազդեցության ենթարկված անհատների և համայնքների նկատմամբ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում: Բոլոր կառավարություններին և առողջապահական մարմիններին կոչ է արվում ապահովել, որպեսզի վարակված անձանց և բարձր ռիսկային գոտում գտվող անձանց տրամադրվի խնամքի և բուժման հասանելիություն արդարության և արժանապատվության վրա հիմնված միջավայրում՝ բոլորի առողջության վերաբերյալ ԱՀԿ տեսլականին համահունչ:
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1-10%):
Mփոքսի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է`