Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրաքից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում

Իրաքից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանգամանալից ներկայացրեց բուհում իրականացվող հիմնական աշխատանքներն՝ ըստ ոլորտների: Նա ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն այսօր հստակ քայլեր է իրականացնում միջազգայնացման ուղղությամբ: Բուհի շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում, և այսօր համալսարանի հիմնական նպատակն է պատրաստել աշխարհի ամենազարգացած երկրների առողջապահական համակարգերում իրենց տեղը գտնող մրցունակ մասնագետներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մեր երկրում բժշկական կրթությանը վերաբերող բազմաթիվ այլ հարցեր:

Նշվեց, որ բժշկական համալսարանում այս պահի դրությամբ կրթություն է ստանում Իրաքից ժամանած 8 սովորող, որից 1-ը՝ կլինիկական օրդինատուրայում, 2-ը՝ նախապատրաստական բաժնում, մյուսները՝ բակալավրում:

Պատվիրակության անդամները Երևանում գտնվելու ընթացքում կծանոթանան նաև համալսարանական հիվանդանոցների աշխատանքին: