Հարգելի ուսանողներ և դասախոսներ, ինչպես գիտեք, ԵՊԲՀ-ում գործող կարգապահական հանձնաժողովն ուսումնական տարվա ընթացքում տասնյակ գործեր է քննության առնում` համապատասխան եզրակացություններ ներկայացնելով բուհի ղեկավարությանը:
Նիստերը հանձնաժողովը հրավիրում է ըստ դեպքերի` ռեկտորի հանձնարարությամբ:
Արձանագրված դեպքերը հանգամանալից ուսումնասիրվում են անդամների կողմից նախքան նիստի հրավիրումը, որի արդյունքում էլ այս կամ այն կարգապահական խախտման վերաբերյալ տույժ կիրառելու առաջարկություն է ներկայացվում ԵՊԲՀ ռեկտորին:
Հանձնաժողովի կարգապահական տույժ կիրառելու մասին առաջարկության հիման վրա ռեկտորն ընդունում է համապատասխան հրաման:
Այս աշխատանքում կարևոր է, որ ապագա բժիշկները գիտակցեն, որ ցանկացած կարգապահական խախտում, պատասխանատվություն է ենթադրում:
Համալսարանական այս կառույցի գործունեությունը միայն ուսանողներին չէ ուղղված:
Բազմաթիվ են նիստերը` նվիրված ամբիոններում ծագող խնդիրների լուծմանը, միջանձնային հարաբերությունների պարզաբանմանը:
Այսուհետև, ԵՊԲՀ կայքի «Իրավունք» դարանում կարող եք պարբերաբար ծանոթանալ կարգապահական խախտումներին և դրանց վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացություններին: