Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորաթուխ շրջանավարտ Շանկարի Անբարասանի մեծագույն երազանքը լավ բժիշկ դառնալն է:
Բուհի մասին իմացել է քրոջ միջոցով, որը ևս ԵՊԲՀ շրջանավարտ է: «Քույրս պնդեց, որ այն կլինի լավագույն բժշկական համալսարանն ինձ համար, իսկ Հայաստանում անցկացրած օրերը կնվիրեն անմոռանալի հիշողություններ», – պատմում է Շանկարին:
Ուսանողական տարիներին անդրադառնալով՝ բարձր առաջադիմությամբ առանձնացած ապագա բժիշկը նշում է, որ օրվա ավարտին համակուրսեցիներով վերհիշում և քննարկում էին յուրաքանչյուր դասը: «Ուժեղ և թույլ կողմերիս համապատասխան հստակ նշաձողեր սահմանելն իմ նախապատրաստական ռազմավարության կարևոր մասն էր», – ավելացնում է հնդիկ շրջանավարտը:
Շանկարին ծրագրում է լինել հաջողակ և հմուտ բժիշկ՝ ոչ միայն բուժելով հիվանդությունը, այլև հիվանդին։ «Ցանկանում եմ դառնալ նյարդավիրաբույժ, քանի որ կարծում եմ, որ ուղեղն ամենաբարդ և հետաքրքիր օրգանն է․ այն դեռ պետք է լիովին հասկանալ», – ասում է նա:
Ապագա գործընկերներին խորհուրդ է տալիս․ «Կանգ մի՛ առեք, քանի դեռ չեք հպարտացել: Այս ճանապարհորդությունը երկար և դժվար է թվում, բայց հաստատակամությամբ և նվիրվածությամբ դուք կարող եք դա անել: Պարզապես մտածե՛ք, թե ինչպես կարող եք հասնել ձեր երազանքների իրականացմանը»: Քննությունների գնահատականները, Շանկարիի պնդմամբ, նշանակություն չունեն․ կարևորը գիտելիքն է:
ԵՊԲՀ մեծ ընտանիքի բոլոր անդամներին նա մաղթում է ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: