Տղամարդկանց առողջությունը հանրային առողջապահության կարևորագույն ուղղություններից է։ Չնայած բժշկության առաջընթացին և առողջապահական ծառայությունների հասանելիության աճին, տղամարդիկ շարունակում են ավելի հաճախ բախվել վաղաժամ մահվան և ծանր հիվանդությունների զարգացման ռիսկին, քան կանայք։ Առողջական խնդիրների զգալի մասը հնարավոր է կանխարգելել կամ վաղ փուլերում հայտնաբերել՝ կանխարգելիչ բժշկական զննումների և առողջ ապրելակերպի շնորհիվ։ Տղամարդկանց շրջանում մահերի 86%-ը պայամանվորված է ոչ վարակիչ հիվանդություններով և վնասվածքներով։ Հիվանդությունների հետ կապված հիմնական մահացու պատճառներն են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և շնչառական հիվանդությունները։ Վնասվածքները տղամարդկանց մոտ վաղաժամ մահվան երկրորդ ամենատարածված պատճառն են և 5-19 տարեկան տղաների մահվան հիմնական պատճառը։ Սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի տղամարդիկ ցուցաբերում են ավելի անառողջ ծխելու սովորություններ, անառողջ սննդակարգ, ալկոհոլի օգտագործման ավելի բարձր մակարդակ և վնասվածքների ու միջանձնային բռնության ավելի բարձր մակարդակ, քան կանայք:
Տղամարդկանց առողջության հիմնական ռիսկերն են՝
• Սրտանոթային հիվանդությունները
• Քաղցկեղը (հատկապես շագանակագեղձի և թոքերի քաղցկեղը)
• Նյութափոխանակության խանգարումները և հոգեբանական խնդիրները
• Շաքարային դիաբետ
«Տղամարդկանց առողջության շաբաթ» արշավների շրջանակներում ընդգծվում է մի քանի հիմնական ռիսկի գործոններ՝
Վարքագծյին ռիսկեր․
Ծխելը վնասում է արյան անոթները և մեծացնում միզուղիների քաղցկեղի առաջացման ռիսկը, մինչդեռ ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է ցիռոզի և սրտի հետ կապված խնդիրների:
Ֆիզիկական վարժությունների պակասը, նստակյաց ապրելակերպը հանգեցնում է ճարպակալման, կոնքի օրգանների սնուցման խանգարումների, էրեկտիլ դիսֆունկցիայի և շաքարային դիաբետի զարգացման:
Ոչ բալանսավորված սննդակարգը, մասնավորապես ճարպոտ և բարձր կալորիականությամբ սննդի գերակշռությունը հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացման և աթերոսկլերոզի զարգացման:
ֆիզիոլոգիական ռիսկեր.
Սրտանոթային հիվանդություններ. Արյան բարձր ճնշումը և սրտի իշեմիկ հիվանդությունը մնում են տղամարդկանց մոտ վաղաժամ մահացության հիմնական պատճառները:
Հորմոնալ խանգարումներ. տեստոստերոնի մակարդակի նվազում (տարիքային անդրոգենների անբավարարություն), որը հաճախ արագանում է սթրեսի, ճարպակալման և վատ քնի պատճառով:
Հոգեբանական և սոցիալական գործոններ. Սթրես և հուզական գերհոգնածություն. Հաճախակի սթրեսը և զգացմունքները թաքցնելու սովորությունը` հոգեբանական օգնություն փնտրելու խարանը հանգեցնում են դեպրեսիայի և ինքնասպանության ռիսկի բարձրացման:
Ուշացած ախտորոշում. Վիճակագրության համաձայն, տղամարդկանց մոտ 40%-ը բժշկական օգնության է դիմում միայն այն դեպքում, երբ ախտանիշները կրիտիկական են:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր հինգերորդ տղամարդը մահանում է մինչև 70 տարեկանը՝ կանխարգելելի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն Կենտրոնական Ասիայում տղամարդկանց կյանքի կորստի մինչև 17.2%-ը կապված է անբավարար սննդի հետ: Արևելյան Եվրոպայում ալկոհոլը և թմրանյութերը տղամարդկանցից խլում են առողջ կյանքի մինչև 23.7%-ը, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ծխելը մնում է հիմնական ռիսկի գործոնը (մինչև 19.2%) (Վարքային ռիսկեր և դրանց աշխարհագրություն զեկույց): Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վնասվածքներ. 25 տարեկանից առաջ ճանապարհատրանսպորտային պատահարներից (ՃՃՎ) մահացությունների երեք քառորդը (75%) տեղի են ունենում երիտասարդ տղամարդկանց շրջանում: (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Կենսաբանական ռիսկեր): Բարձր արյան ճնշումը (հիպերտոնիա) տղամարդկանց մոտ գրանցվում է զգալիորեն ավելի հաճախ, քան կանանց մոտ, խլելով լիարժեք կյանքի տարիների մոտ 14.8%-ը:
Ըստ ԱՀԿ առաջարկությունների կանխարգելումը ներառում է՝
Ապրելակերպի փոփոխություններ.
• Առողջ սննդակարգ՝ աղի սահմանափակում (օրական 5 գ-ից պակաս)
• Տրանս ճարպերի բացառում սննդակարգում և արագ ածխաջրերի նվազեցում
• Շաբաթական առնվազն 150–300 րոպե չափավոր աէրոբիկ վարժություններ (վազք, լող, արագ քայլք)
• Ծխախոտից հրաժարում (մի քանի տարվա ընթացքում կիսով չափ նվազեցնում է սրտի կաթվածի և թոքերի/միզապարկի քաղցկեղի ռիսկը)
• Ալկոհոլի օգտագործման նվազեցում:
Կանխարգելիչ զննումներ
Սրտանոթային համակարգի առողջություն
• Արյան ճնշման պարբերական չափում
• Խոլեստերինի և լիպիդային պրոֆիլի հետազոտություն
• Սրտանոթային ընդհանուր ռիսկի գնահատում
• ԷԿԳ՝ ըստ բժշկական ցուցումների
Նյութափոխանակության համակարգ
• Արյան գլյուկոզայի որոշում
• HbA1c (շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման համար)
Քաղցկեղների վաղ հայտնաբերում
• Հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգ (FIT թեստ, կոլոնոսկոպիա՝ ըստ տարիքի)
• Շագանակագեղձի հետազոտություն (PSA՝ անհատական ռիսկի գնահատմամբ)
• Թոքերի քաղցկեղի սկրինինգ (ցածր դոզայի CT՝ բարձր ռիսկի դեպքում)
Ընդհանուր առողջական գնահատում
• Ընդհանուր արյան քննություն
• Լյարդի և երիկամների կենսաքիմիա
• Մարմնի զանգվածի ինդեքս (BMI) և գոտկատեղի չափում
• Ընդհանուր կլինիկական զննում
Հոգեկան առողջություն
• Դեպրեսիայի և անհանգստության սկրինինգ
• Սթրեսի և քնի խանգարումների գնահատում
Վարքագծային ռիսկերի գնահատում
• Ծխախոտի օգտագործում
• Ալկոհոլի սպառում
• Ֆիզիկական ակտիվության մակարդակ
• Սննդակարգի գնահատում
Վարակիչ հիվանդությունների սկրինինգ (ըստ ռիսկի)
• HIV
• Հեպատիտ B և C
• Սեռավարակներ
Կանխարգելումը լավագույն միջոցն է. այսօր կատարած մեկ ստուգումը կարող է վաղը փրկել կյանք։