Կարևոր տեղեկատվություն օտարերկրացի դիմորդների համար

Կարևոր տեղեկատվություն օտարերկրացի դիմորդների համար

Ուշադրություն

Ելնելով ԵՊԲՀ ընդունվող օտարերկրացի դիմորդների՝ մեզ ուղղված բազմաթիվ հարցերից՝ պարզաբանում ենք հետևյալը.

ՓՈՒԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քննությունների 1-ին փուլ համարվում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ԵՊԲՀ-ում քննություն հանձնած, ինչպես նաև ԳԹԿ-ից ներկայացրած քննական արդյունքների տեղեկանքներով դիմած օտարերկրացի դիմորդների ընդունելությունը.

2-րդ փուլ է հանդիսանում մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը դիմում հայտեր ներկայացրած օտարերկրյա պետությունների քաղաքացիների ընդունելությունը.

Նշենք, որ երկրորդ փուլի դիմորդների ընդունելության քննություններն անցկացվելու են 2026 թվականի հոկտեմբերի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում (ըստ առարկաների ժամանակացույցը հավելյալ կհրապարակվի):

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջին փուլի դիմորդների ընդունելության արդյունքները կհրապարակվեն 07.09.26-ին՝ ժամը 22.00-ին ԵՊԲՀ պաշտոնական կայքում՝ ysmu.am, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում.

Առաջին փուլի դիմորդների ընդունելության արդյունքները հրապարակվելու օրը հավելյալ կհրապարակվեն փաստաթղթերի ներկայացման գործընթացին վերաբերող բոլոր մանրամասները:

Երկրորդ փուլի դիմորդների ընդունելության արդյունքները կհրապարակվեն 05.10.26-ին, ժամը 22.00-ին ԵՊԲՀ պաշտոնական կայքում՝ ysmu.am, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում:

Դասերի մեկնարկի վերաբերյալ

Առաջին փուլով համալսարան ընդունված ուսանողների ուսումնական պրոցեսը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից։

Երկրորդ փուլով համալսարան ընդունվածներինը՝ հոկտեմբերի 10-ից.

ԿԱՐԵՎՈՐ

Հաշվի առնելով օտարերկրացի դիմորդների մեծ թիվը և ընդունող հանձնաժողովի զանգերի կենտրոնի ծանրաբեռնվածությունը՝ խնդրում ենք ընդունելության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել էլ. հասցեին Margaryan@ysmu.am