Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց «Նեյրոգիտություն» ասպիրանտական ծրագիրը, որի իրականացման համար ԵՊԲՀ-ն արդեն իսկ ունի համապատասխան ենթակառուցվածքներ և համագործակցություններ:
Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ-ում:
Համալսարանում ծրագրի իրականացման համար իրենց ներդրումն են ունեցել ՔՈԲՐԵՅՆ թիմի անդամներ Արտեմ Գրիգորյանը, Կարեն Դիլբարյանը, Նաիրա Խաչիկյանը, Մարիամ Մովսիսյանը և Կիմա Ղուլյանը: