Ծխախոտից զերծ ապագա կառուցելու և ազգերին ծխախոտի դեմ պայքարելու նպատակը մեկ համաժողովի շուրջ էր համախմբել երեք կառույցի՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Բանգլադեշի պետական համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը։
ԱՄՆ-ից, Հայաստանից և Բանգլադեշից համաժողովին մասնակցող շուրջ 150 գրանցված մասնակիցները մայիսի 14-ին ուսումնասիրեցին ծխախոտի դեմ պայքարը տարբեր տեսանկյուններից։ Նրանք քննարկեցին ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության արդյունավետությունը, մարտահրավերները, ձախողումները և ապագա նպատակները, ինչպես մասնակիցներից յուրաքանչյուրի տարածաշրջանի համար, այնպես էլ համաշխարհային մասշտաբով: Տեղի ունեցավ արժեքավոր մտքերի փոխանակում:
Բանախոսների շարքում էին UCLA նեյրոգիոտւթյան և մաթեմատիկայի մասնագետ Սոֆյա Գալստյանը, UCLA բժիշկ, մանկական ալերգիաների և իմունոլոգիայի մասնագետ Րաֆֆի Թաշչյանը, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս Անի Ռափյանը, ԵՊԲՀ սրտաբանական միության նախագահ Մերլին Ջորջը, Բանգլադեշի պետական համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր, Առողջապահական գիտությունների դպրոցի ղեկավար Նաուզիա Յասմինը, Բանգլադեշի պետական համալսարանի հանրային առողջության դոցենտ, համաճարակաբան Թասդիկ Հասանը։
Բոլոր մասնակիցները և բանախոսներն արժանացան շնորհակալագրերի: