Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակը համագործակցեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, ԵՊԲՀ ուսանողական գիտական ընկերության, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի և Ուսանողական խորհրդարանի հետ։
Բացման խոսքով հանդես եկան Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Սևակ Շահբազյանը։ Ուղերձով հանդես եկավ նաև ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը՝ հաջողություն մաղթելով ներկաներին։
Մեկնարկն ազդարարեց Ընդհանւոր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Բելլա Սարումյանը
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեց՝
Կոնֆերանսն ամփոփվեց հարցերով, որի արդյունքում հաղթողը ստացավ անակնկալ նվեր:
Տարիներ շարունակ վիրաբուժական խմբակում բացի գործնական պարապմունքներից եղել են տեսական քննարկումներ, որոնք ամփոփվել են կոնֆերանսներով, սակայն առաջին անգամ օպերատիվ վիրաբուժության և տեղական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական խմբակը կազմակերպեց մեծ ուսանողական կոնֆերանս։
Ամբիոնը տեղեկացնում է, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։