ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից նախաձեռնած չորրորդ Labship ծրագիրն արդեն իրականություն է:
Ծրագրին դիմած 26 ուսանողներից ընտրվեցին 6-ը՝ ներկայացված CV-ի հիման վրա և հարցազրույցի միջոցով։
Մասնակիցները անցան երկշաբաթյա ինտենսիվ կուրս «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի 4 լաբորատորիաներում։ Փորձարարական աշխատանքներից առաջ ուսանողներին ներկայացվել է 5 դասախոսություն յուրաքանչյուր մեթոդի վերաբերյալ։
Այս տարի առաձնահատուկ ուշադրություն է դարձվել կենդանիների հետ աշխատելու էթիկական նորմերին։
ԵՊԲՀ ուսանողներին միացել էին Brain Bee օլիմպիադայի առաջին երեք տեղը զբաղեցրած աշակերտները։ Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ուսանողների հետ հավասար նրանք հաղթահարեցին իրենց առաջ դրված բոլոր խնդիրները։
Ծրագրի ավարտին ուսանողները և աշակերտները հաջողությամբ հանձնել են գրավոր հարցում և ստացել հավաստագրեր։
Հավաստագրերի հանձնման ժամանակ մեզ էին միացել նաև UWS Դիլիջան միջազգային դպրոցի մեր գործընկերները, որոնց հետ միասին կազմակերպել էինք Brain Bee Armenia մրցույթը։
Labship-4-ին զուգահեռ առաջին անգամ իրականցվել է Labship LevelUp ծրագիրը՝ միայն նախորդ տարիների մասնակիցների համար, որի մանրամասները և արդյուքները կներկայացնենք շուտով։