Վերջերս Բրազիլիայի Minas Gerais նահանգի իշխանությունները հաստատել են միկոբակտերիալ վարակի բռնկման մասին փաստը, որի համար պատճառ են հանդիսացել մայրաքաղաքի կենտրոնական կլինիկաներից մեկում իրականացված կոսմետիկ միջամտությունները: Ըստ իշխանությունների՝ մինչ օրս քննվել է 16 դեպք, որից 1-ում տարբերակվել է Mycobacterium spp, իսկ մեկ ուրիշում` Mycobacterium abscessus:
Վարակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բուժառուները կրկնակզակի լիպոսակցիայի միջամտության են ենթարկվել ստոմատոլոգիական կլինիկայում, որտեղ, սակայն, 2024 թվականի մարտի 11-ից արգելվել էր միջամտությունների իրականացումը առողջապահական վերահսկողության համապատասխան մարմինների կողմից: Վերահսկողության վարչությունից նաև նշել են, որ բաղարկման համար ռիսկի գործոնները ներառում են վնասվածքները և տեխնիկական թերությունները` վիրաբուժական գործիքների մանրէազերծման ընթացքում, և, որ վարակման ախտանիշները կարող են ի հայտ գալ վիրաբուժական միջամտությունից 2 շաբաթից մինչև նույնիսկ 2 տարի անց:
Mycobacterium abscessus-ը բակտերիա է, որը պատկանում է տուբերկուլյոզի և բորի հարուցիչների հետ նույն ընտանիքին: Այն բավականին կայուն է արտաքին միջավայրում, հանդիպում է ջրի, հողի և փոշու մեջ։ Հայտնի է, որ այն կարող է փոխանցվել դեղամիջոցների բժշկական նշանակության գործիքների, սարքավորումների միջոցով:
Զարգացող այլ երկրներում M.abscessus վարակի բազմաթիվ դեպքեր են շարունակվում գրանցվել` կապված իրականացվող վիրաբուժական և հատկապես կոսմետիկ միջամտությունների հետ: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում վիրաբուժական սարքերի մշակման ընթացքում շրջակա մակերեսների մաքրման, անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործման և գործիքների մշակման բացերը կարող էին հանգեցնել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են վարակի զարգացման համար: Ոչ տուբերկուլյոզային միկոբակտերիաները (NTM), որոնք հայտնի են նաև որպես սապրոնոզ, ատիպիկ միկոբակտերիաներ են, կարող են առաջացնել թոքային հիվանդություններ, որոնք հիշեցնում են տուբերկուլյոզը: Դրանք հանդիպում են շատ կենդանիների, այդ թվում՝ մարդկանց մոտ և սովորաբար տարածված են հողում և ջրում։
M.abscessus-ով պայմանավորված վարակը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ որպես բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակ՝ կախված մուտքի դռներից, սովորաբար դիտվում է մաշկի և ենթամաշկային փափուկ հյուսվածքների ախտահարում: Այն նաև թոքերի լուրջ վարակների պատճառ է հանդիսանում թոքերի տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, օրինակ`ցիստիկ ֆիբրոզ: Մարդիկ, ովքեր բաց վերքեր ունեն կամ ներարկումներ են ստանում առանց մաշկի պատշաճ ախտահանման, կարող են վտանգված լինել M.abscessus-ով վարակվելու առումով:
Եղեք տեղեկացված և խուսափեք ցանկացած ինվազիվ միջամտություններից, ոչ մասնագիտացված կենտրոններում, առանց համապատասխան որակավորման մասնագետների կողմից իրականացվող: