ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:
Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:
Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին տրամադրված կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մասնագիտությունը |
Քանակը |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
Մանկական վիրաբուժություն |
1 |
Թունաբանություն |
1 |
Համաճարակաբանություն |
1 |
Հիգիենա |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
10 |
ՀՀ առողջապահության նախարարություն
Մասնագիտությունը |
Քանակը |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Ընդհանուր վիրաբուժություն |
4 |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
4 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) |
1 |
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) |
2 |
Նյարդաբանություն |
4 |
Ուրոլոգիա |
1 |
Ընտանեկան բժշկություն |
5 |
Հոգեբուժություն |
1 |
Մանկաբուժություն |
4 |
Նեոնատոլոգիա |
1 |
Ներքին բժշկություն |
3 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
2 |
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
2 |
Ճառագայթային ախտորոշում |
1 |
Սրտաբանություն (կարդիոլոգիա) |
3 |
Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) |
1 |
Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
Դատաբժշկական փորձաքննություն |
1 |
Այրվածքաբանություն |
1 |
Թոքաբանություն |
2 |
Կրծքային վիրաբուժություն |
2 |
Անոթային վիրաբուժություն |
2 |
Մանկական վիրաբուժություն |
2 |
Ուռուցքաբանություն |
1 |
Մաշկավեներաբանություն |
1 |
Համաճարակաբանություն |
1 |
Մանկական երիկամաբանություն |
1 |
Մեղրիին հատկացվող տեղ |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
58 |
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին:
Նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ /բնօրինակները սկանավորված/
Ռեկտորին ուղղված դիմում
Անհատական տվյալների թերթիկ
Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)
Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)
Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ 2 /երկու/ կողմերը,
Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)
1 լուսանկար 3×4 չափի
Դիմումները պետք է ներկայացնել ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ, կամ առցանց՝ genserv@ysmu.am էլեկտրոնային հասցեով։
Հարցերի դեպքում զանագահարել +374 10 301 000, ներքին՝ 365, 429:
Հայտարարության տպագիր տարբերակը լույս կտեսնի «Կրթություն» շաբաթաթերթի օգոստոսի 18-ի համարում: